Բարև Ձեզ, garun.am կայքի հարգելի այցելուներ:

Մենք շատ ուրախ ենք ողջունել Ձեզ և ցանկանում ենք համառոտ պատմել Ձեզ մեր մասին:

Մեր առցանց ծաղկի խանութի աշխատանքի մեկնարկը համընկել էր հայ ազգի համար այնպիսի նշանակալի իրադարձության հետ, ինչպիսին է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: Այդ կապակցությամբ որոշեցինք առաջարկել Ձեզ այս յուրօրինակ ծառայությունը:

Շատ մարդիկ ամբողջ աշխարհում հիշում են հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը, և ցանկանում են հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, սակայն ոչ բոլորն ունեն հնարավորություն այցելել Հայաստան և ակնածանքի ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիր՝ «Ծիծեռնակաբերդում»:

 

Մենք պատրաստ ենք դա անել Ձեզ համար:

 

Դուք պարզապես պետք է տեղադրեք Ձեր պատվերը garun.am կայքում՝ ընտրելով առաջարկվող տարբերակներից որևէ մեկը, առցանց վճարել դրա համար և Ձեր անունից ծաղիկներ կդրվեն նախատեսված վայրում, ինչի մասին Ձեզ կուղարկվի ֆոտոհաշվետվություն: Ինչպես նաև լուսանկարները հասանելի կլինեն facebooktwitterinstagram մեր էջերում:

Մենք շատ ենք արժևորում մեր հաճախորդներին և մեր հեղինակությունը:

Ձեր պատվերի կատարման մասին տեղեկությունը կուղարկվի Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին:

 

Պատվիրելու 4 քայլ՝

1. Պարզապես ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը;

2. Ձևակերպեք՝ լրացնելով անձնական տվյալները;

3. Պատվիրեք՝ վճարելով առցանց վճարային համակարգում և սպասեք վճարման հաստատմանը;

4.  Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի կատարման հաստատումը պարունակող նամակ, դրանից մի քանի օր անց կստանաք ֆոտոզեկույց, որը կարող եք հրապարակել սոցցանցերում:

 

garun.am բազմալեզու կայքը հասանելի է ամբողջ աշխարհում:

Ձևակերպել և վճարել կարելի է ցանկացած օր և ժամի:

garun.am կայքում Ձեր անձնական տվյալները լրացնելու համար օգտագործեք միայն լատինական տառեր:

Եթե տրամադրված տեղեկությունը հավաստի չէ, կամ սխալ է, ապա այն այդպես էլ կամրագրվի: Սակայն, եթե մուտքագրված տեղեկություններում կլինեն արտահայտություններ, որոնք կարող են վիրավորել այլ մարդկանց, մենք իրավունք են վերապահում չեղյալ համարել պատվերը:

Բոլոր վճարումները garun.am կայքում կատարվում են ՀՀ դրամով: Փոխարկումն իրականացվում է ըստ վճարման պահին վճարային համակարգի սահմանած դրույքաչափի: Ձեր հարմարության համար garun.am կայքում տեղադրված է ամենօրյա արտարժույթի փոխակերպիչ տարբեր փոխարժեքների համար (ՀՀ դրամ, ամերիկյան դոլար, եվրո և ռուսական ռուբլի):

Վճարումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ ARCA, Master և VISA քարտերով։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ վճարային համակարգն ամբողջովին ապահով է և քարտային տվյալները մուտքագրվում են միայն վճարային համակարգի էջում և հասանելի չեն garun.am կայքին:

Եթե Դուք ունեք որևէ հարցեր, որոնց պատասխանը չեք գտել garun.am կայքում, գրեք մեզ info@garun.am հասցեով: