Մեր մասին
Բարև Ձեզ, garun.am կայքի հարգելի այցելուներ:
Մենք շատ ուրախ ենք ողջունել Ձեզ և ցանկանում ենք համառոտ պատմել Ձեզ մեր մասին:
Մենք սիրում ենք հաճելիորեն
զարմացնել մեր հաճախորդներին: Որակյալ և բացառիկ ծառայությունները garun.am կայքի այցեքարտն են դարձել:
Ծաղիկները՝ թանկագին էակին
զգացմունքներ արտահայտելու, հատուկ հաղորդագրություն փոխանցելու ամենագեղեցիկ միջոցն
են:
Ուզում ենք, որ, անկախ եղանակից
և հանգամանքներից, ձեր սրտերում միշտ գարունը տիրի:
Մեր ծաղիկներն օգնում են
փոխանցել ձեր ջերմ զգացմունքները ձեզ համար թանկ մարդկանց:
Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ:
Դուք պարզապես պետք է տեղադրեք Ձեր պատվերը garun.am կայքում՝ ընտրելով առաջարկվող տարբերակներից որևէ մեկը, առցանց վճարել դրա համար և Ձեր անունից ծաղիկներ կառաքվեն նախատեսված հասցեատիրոջը, ինչի մասին Ձեզ կուղարկվի ֆոտոհաշվետվություն (հասցեատիրոջ համաձայնությունից հետո): Ինչպես նաև լուսանկարները հասանելի կլինեն facebook, twitter, instagram մեր էջերում (կրկին հասցեատիրոջ համաձայնությունից հետո):
Մենք շատ ենք արժևորում մեր հաճախորդներին և մեր հեղինակությունը: Բոլոր պատվերները որակյալ և ժամանակին
կատարելու համար պատվերներն ընդունվում են առաքման օրվանից առնվազն մեկ օր առաջ, քանի
որ յուրաքանչյուր պատվեր եզակի է և պահանջում է անհատական ձևավորում և առաքում:
Ամենօրյա շուրջօրյա առաքում
Մեր ծաղիկներն առաքում ենք
անվճար Երևանի տարածքում:
Բոլոր անհատական հայտերը
խնդրում ենք ուղղել info@garun.am հասցեով:
Պատվիրելու 4 քայլ՝
1. Պարզապես ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը;
2. Ձևակերպեք՝ լրացնելով անձնական և առաքման հասցեատիրոջ տվյալները;
3. Պատվիրեք՝ վճարելով Ամերիաբանկի առցանց վճարային համակարգում և սպասեք վճարման հաստատմանը;
4. Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի կատարման հաստատումը պարունակող նամակ, դրանից մի քանի օր անց կստանաք ֆոտոզեկույց (հասցեատիրոջ համաձայնությունից հետո), որը կարող եք հրապարակել սոցցանցերում:
garun.am բազմալեզու կայքը հասանելի է ամբողջ աշխարհում:
Ձևակերպել և վճարել կարելի է ցանկացած օր և ժամի:
garun.am կայքում Ձեր անձնական տվյալները լրացնելու համար օգտագործեք միայն լատինական տառեր:
Խնդրում ենք հավաստիանալ,
որ Ձեր մուտքագրած տվյալները ճշգրիտ են: Եթե տրամադրված տեղեկությունը հավաստի չէ, կամ սխալ է, ապա այն այդպես էլ կամրագրվի: Սակայն, եթե մուտքագրված տեղեկություններում կլինեն արտահայտություններ, որոնք կարող են վիրավորել այլ մարդկանց, մենք իրավունք ենք վերապահում չեղյալ համարել պատվերը:
Բոլոր վճարումները garun.am կայքում կատարվում են ՀՀ դրամով: Փոխարկումն իրականացվում է ըստ վճարման պահին վճարային համակարգի սահմանած դրույքաչափի: Ձեր հարմարության համար garun.am կայքում տեղադրված է ամենօրյա արտարժույթի փոխակերպիչ տարբեր փոխարժեքների համար (ՀՀ դրամ, ամերիկյան դոլար, եվրո և ռուսական ռուբլի):
Վճարումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ Master և VISA քարտերով Ամերիաբանկի վճարային համակարգի միջոցով։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ վճարային համակարգն ամբողջովին ապահով է և քարտային տվյալները մուտքագրվում են միայն վճարային համակարգի էջում և հասանելի չեն garun.am կայքին:
Եթե Դուք ունեք որևէ հարցեր, որոնց պատասխանը չեք գտել garun.am կայքում, գրեք մեզ info@garun.am հասցեով: