Մեր մասին

Բարև Ձեզ, garun.am կայքի հարգելի այցելուներ:

Մենք շատ ուրախ ենք ողջունել Ձեզ և ցանկանում ենք համառոտ պատմել Ձեզ մեր մասին:

Մենք սիրում ենք հաճելիորեն զարմացնել մեր հաճախորդներին: Որակյալ և բացառիկ ծառայությունները garun.am կայքի այցեքարտն են դարձել:

Ծաղիկները՝ թանկագին էակին զգացմունքներ արտահայտելու, հատուկ հաղորդագրություն փոխանցելու ամենագեղեցիկ միջոցն են:

Ուզում ենք, որ, անկախ եղանակից և հանգամանքներից, ձեր սրտերում միշտ գարունը տիրի:

Մեր ծաղիկներն օգնում են փոխանցել ձեր ջերմ զգացմունքները ձեզ համար թանկ մարդկանց:

Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ:

Դուք պարզապես պետք է տեղադրեք Ձեր պատվերը garun.am կայքում՝ ընտրելով առաջարկվող տարբերակներից որևէ մեկը, առցանց վճարել դրա համար և Ձեր անունից ծաղիկներ կառաքվեն նախատեսված հասցեատիրոջը, ինչի մասին Ձեզ կուղարկվի ֆոտոհաշվետվություն (հասցեատիրոջ համաձայնությունից հետո): Ինչպես նաև լուսանկարները հասանելի կլինեն facebook, twitter, instagram մեր էջերում (կրկին հասցեատիրոջ համաձայնությունից հետո):

Մենք շատ ենք արժևորում մեր հաճախորդներին և մեր հեղինակությունը: Բոլոր պատվերները որակյալ և ժամանակին կատարելու համար պատվերներն ընդունվում են առաքման օրվանից առնվազն մեկ օր առաջ, քանի որ յուրաքանչյուր պատվեր եզակի է և պահանջում է անհատական ձևավորում և առաքում:

Ամենօրյա շուրջօրյա առաքում

Մեր ծաղիկներն առաքում ենք անվճար Երևանի տարածքում:

Բոլոր անհատական հայտերը խնդրում ենք ուղղել info@garun.am հասցեով:

Պատվիրելու 4 քայլ՝

1. Պարզապես ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը;

2. Ձևակերպեք՝ լրացնելով անձնական և առաքման հասցեատիրոջ տվյալները;

3. Պատվիրեք՝ վճարելով Ամերիաբանկի առցանց վճարային համակարգում և սպասեք վճարման հաստատմանը;

4.  Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի կատարման հաստատումը պարունակող նամակ, դրանից մի քանի օր անց կստանաք ֆոտոզեկույց (հասցեատիրոջ համաձայնությունից հետո), որը կարող եք հրապարակել սոցցանցերում:

garun.am բազմալեզու կայքը հասանելի է ամբողջ աշխարհում:

Ձևակերպել և վճարել կարելի է ցանկացած օր և ժամի:

garun.am կայքում Ձեր անձնական տվյալները լրացնելու համար օգտագործեք միայն լատինական տառեր:

Խնդրում ենք հավաստիանալ, որ Ձեր մուտքագրած տվյալները ճշգրիտ են: Եթե տրամադրված տեղեկությունը հավաստի չէ, կամ սխալ է, ապա այն այդպես էլ կամրագրվի: Սակայն, եթե մուտքագրված տեղեկություններում կլինեն արտահայտություններ, որոնք կարող են վիրավորել այլ մարդկանց, մենք իրավունք ենք վերապահում չեղյալ համարել պատվերը:

Բոլոր վճարումները garun.am կայքում կատարվում են ՀՀ դրամով: Փոխարկումն իրականացվում է ըստ վճարման պահին վճարային համակարգի սահմանած դրույքաչափի: Ձեր հարմարության համար garun.am կայքում տեղադրված է ամենօրյա արտարժույթի փոխակերպիչ տարբեր փոխարժեքների համար (ՀՀ դրամ, ամերիկյան դոլար, եվրո և ռուսական ռուբլի):

Վճարումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ Master և VISA քարտերով Ամերիաբանկի վճարային համակարգի միջոցով։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ վճարային համակարգն ամբողջովին ապահով է և քարտային տվյալները մուտքագրվում են միայն վճարային համակարգի էջում և հասանելի չեն garun.am կայքին:

Եթե Դուք ունեք որևէ հարցեր, որոնց պատասխանը չեք գտել garun.am կայքում, գրեք մեզ info@garun.am հասցեով: